«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Աղոթարան

Աղոթարան
23.05.2026 | 00:06
Տեր իմ,
Դու ես սկիզբն ու վախճանը,
Ալֆան ու Օմեգան,
Քեզանով է կյանքը,
Քեզանով է հույսը,
Քեզանով` փրկությունը։
Օրհնիր ինձ այս օրվա ճանապարհին,
որ սկսեմ Քո լույսով,
և ավարտեմ Քո խաղաղությամբ։
Թող ոտքերս չշեղվեն ճշմարտությունից,
և սիրտս չտկարանա փորձությունների մեջ։
Տեր, ամեն ինչ Քո ձեռքում է․
սկիզբը՝ Քեզանով,
ավարտը՝ Քեզանով,
և հավիտենականությունը՝ Քո սիրո մեջ։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ